4631 դիտում
14:30 16-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 7. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ (Ֆանտաստիկ վիպակ . ՄԱՍ 7)
Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b]
Նազիկը հայտնվեց տանն ու քարացավ՝ տեսնելով տատիկի սևեռուն հայացքը.
_Տա՞տ
_Նստիր, մենք խոսելու կարևոր բան ունենք ,-ասաց տատն ու նյարդայնացած նայեց Նազիկին:
Նազիկն ու տատիկը լարված նայում էին իրար
_Արդեն գիտես հա՞, տատ,-մեղավոր ասաց Նազիկը,-ես...
Տատիկը չթողեց , որ Նազիկը ավարտի իր խոսքը.
_Նազի՛կ, ես նաև գիտեմ քո ներաշխարհի, զգացմունքների ու ապրումների մասին :Աղջի՛կս, դու սիրահարվել ես Գոդին , բայց այդպես չի կարելի, նա քո թշնամին է :
_Տատ, բայց ախր նրա աչքերը, նրա ժպիտը, նրա հայացքը, ես չեմ կարողանում դիմակայել դրանց:
-Նազի՛կ , գիտեմ դա ինչ զգացողություն է , երբ անընդհատ մի մարդու մասին ես մտածում , ուզում ես միշտ տեսնել նրան, ուզում ես անընդհատ նայել նրա աչքերի մեջ , ուզում ես ամբողջ կյանքդ նրա հետ անցկացնել , ուզում ես նրա հետ մինչև մահ անբաժան լինել, գիտեմ:
_Տա՞տ:
Տատիկը ուժ հավաքեց և ասաց .
_Լսիր, աղջիկս, այսքան ժամանակ դու չգիտեիր ճշմարտությունը:
Նազիկը սպասողական հայացքով նայեց տատիկին.
_Ես չարագործ եմ...
Նազիկը հանկարծակիի եկավ.
_....Եղել.... Ինձ սերն է ետ պահել այդ չար , սխալ ու դառը ուղղուց:Ես սիրահարվել եմ քո սուպեր-հերոս պապիկին և լքել իմ տարածքը:
_Ես չեմ հավատում, դա հնարավոր չէ:
_ Պապիկիդ մահացել է քո ծնվելուց մի քանի տարի առաջ: Ես քեզ այս ամենի մասին չեմ պատմել, որովհետև մտածում էի, որ քո մոտ այդ սուպեր ուժը չի արթնանա, սակայն սխալվեցի...
***
Իսկ այդ ժամանակ Գոդի պահվածքից իրեն կորցրած Լատուկա-Լալին գնացել էր Սև սենյակ ՝ Բասին պատմելու այդ խառնաշփոթ սիրո մասին:
Հասնելով սև սենյակ Լալին բռունցքով խփեց սեղանին և այնպես գ գոռաց, որ Բասը զարմանքից քար կտրեց.
_Ի՞նչ է եղել:Ի՞նչի ես քեզ այսպես պահում,-հարցրեց Բասը:
_Գոդը հաղթել է ,- զայրացած պատասխանեց Լալին:
_Իսկապե՞ս, շա՜տ լավ է :Ուրեմն այդ Նազիկը արդեն ոչնչացված է :
_Ո՛չ, հենց դա է իմ այս պահվածքի պատճառը:
_Այսի՞նքն՝ ոչ,-զայրացած գոռաց Բասը:
_ Գոդը կարծես թե սիրահարվել է Նազիկին:
_Ի՞նչ, չի կարող պատահել ...Ստոպ.. Դու դա ինչպե՞ս հասկացար
_Գոդը կարող էր Նազիկին զրկել իր ամբողջ ուժից՝ կտրելով նրա մազերը, բայց նա դա չարեց,-նյարդայնությունից դողալով ասաց Լալին:
Բասը ինչ ոչ բաներ էր խոսում, գոռում, բայց Լալին ասես չէր լսում նրան: Լալին հիշում էր Գոդի ու Նազիկի խաչված հայացքներ, նրանց սիրահարված աչքերը:
_Չէ…Չէ…Չի կարող պատահել …Չէ… ինչպե՜ս …ես դա թույլ չեմ, տա, երբե՜ք,- հանկարծ գոռաց Լալին:
Այդ պահին ներս մտավ Գոդը:Բասը զայրացած նայեց Գոդին: Գոդը շփոթված էր
* * *
Այդ նույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրին գտնվող փոքրիկ տնակում շուտով զարմանահրաշ գաղտնիք պիտի բացվեր. Նազիկի տատիկը վերադարձավ իր սենյակից՝ ձեռքին փոքրիկ , հայկական զարդանախշերով խորհրդավոր մի տուփ :
Նազիկը զարմացած նայեց այդ տուփին.
_Տատ, սա ի՞նչ տուփ է:
_Սա այն տուփն է , որը կօգնի քեզ չարի դեմ քո պայքարում:
Տատիկը բացեց տուփը և այնտեղից հանեց ծիրանի մի կորիզ, նուռ, Նարեկի աղոթագիրքը, դուդուկ և արցախյան գորգի մի կտոր: Սկզբից նա Նազիկին մեկնեց ծիրանի կորիզը.
-Սա հայկական սուրբ հողի տված ոսկին է՝ ծիրանը: Հայերը ծիրան են աճեցնում երեք հազար տարուց ավելի: Դա են ապացուցում Գառնու տաճարի մոտ հայտնաբերված ծիրանի կորիզները, որնցից մեկը ահա, վեցրու քո ձեռքերում է:
Նազիկը զարմացած նայեց տատիկին:
-Ու ես ի՞նչ պետք է անեմ այս կորիզի հետ:
-Ծիրանն ու նրա կորիզը կարող են մարդկանց ՛՛Ոսկե հատման՛՛ վիճակ պարգևել:
-Ի՞նչ է դա, տատ:
-Հասարակ լեզվով ասած, երբ զգացմունքներդ, հույզերդ, մտքերդ ու էներգիադ չկարողանաս կառավարել, երբ դրանք ներդաշնակ դարձնելու կարիք ունենաս, կորիզը ուղղի արևի կողմը և հոգուդ մեջ միանգամից ամեն ինչ կներդաշնակվի:
Նազիկը վերցրեց կորիզն ու դրեց գրպանում:
Տատը նրան մեկնեց հայկական դուդուկը:
-Սա մեր ավանդական դուդուկն է, որին նաև ծիրանափող են ասում, որովետև ծիրանի ծառի փայտից է պատրաստվում: Երբ բնության կարիքն ունենաս՝ դիր շուրթերիդ ու փչիր և բնությունն իր ողջ ունեցածով՝ կկանգնի կողքիդ:
Նազիկը հիացած վերցրեց ծիրանափողը:
-Սա հայկական նուռն է,-տատը Նազիկն մեկնեց գեղեցիկ և հյութալի մի նուռ,-Դու գիտեի՞ր, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»։ Տեսնու՞մ ես նռան գլխին ասես թագ լինի՝ դա իշխանության նշան է, իսկ նրա ներսի հատիկները խորհրդանշում են տիեզերքը, աստղերն ու մոլորակները: Երբ զգաս, որ երկնային մարմինների օգնութան կարիքն ունես՝ օգտագործիր այս նուռը:
Նազիկի հուզմունքից արցունքոտվեց: Տատը նրան մեկնեց մի աղոթագիրք:
-Իսկ սա մեր սրբության սրբոցն է՝ ՛՛Նարեկը՛՛. «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ», ահա թե ինչ է այն: Մարդիկ այս գրքով ամենաանհավանական հիվանդություններից են բուժվում: Միշտ կրիր այս գիրքը քեզ հետ և կարդա, երբ զգաս, որ հայտնվել ես անելանելի վիճակում:
Նազիկը գիրքը սեղմեց իր կրծքին, գրկեց ու համբուրեց տատիկին:
-Ես ամեն ինչ կանեմ, տատ, որպեսզի արդարացնեմ քո սպասումները և որպեսզի.. որպեսզի հայրս ու մայրս իմանան իմ մասին և վերջապես գան ինձ մոտ: Ես շատ եմ ոզում նրանց տեսնել:
Տատը շոյեց Նազիկի գլուխը:
-Քիչ էր մնում մոռանայի: Սա էլ քո կախարդական գորգն է:
Նազիկը վերցրեց գորգի կտորը, հիացած էր:
-Որքա՜ն գեղեցիկ է:
-Սա արցախան գորգ է, աջիկս: Ամեն հայ ընտանիք ունեցել է գորգ, որ ոչ միայն պարզապես իր էր, այլեւ` խորհրդանիշ, պահպանիչ եւ պաշտպանիչ: Սա ՛՛Արծվագորգն է՛՛ և այն քեզ արծվի թևեր կտա, երբ դու դրա կարիքը կզգաս: Ու մեկ էլ մի մոռացիր մեր սուրբ լեռան՝ Արարատի մասին: Երբ ուժերդ պակասեն՝ նայիր դեպի մեր Արարտը, խնդրի լեռանն և ուժերդ կքառապատկվեն:
Տատը գրկեց Նազիկին: Երկուսով հուզված են: Նազիկը հուզված էր, քանի որ հասկացավ, թե որքան ուժեղ է իր հողի վրա, իսկ տատը, քանի որ գիտակցում էր, թե ինչ դժվարություններ են սպասվում իր սիրելի թոռնուհուն:
****
Այդ ընթացքում Սև տան սև սենյակում սարսափելի իրավիճակ էր տիրում:
Գոդը մի կերպ պոկվեց Բասի արյունոտ ձեռքերից:
_Շե՛ֆ , ի՞նչ է եղել:
- Դու դեռ հարցնում ես , թե ինչ է եղել : Դու կարող էիր Նազիկին զրկել իր ուժից, բայց չարեցիր դա՝ ինչու՞, ասա, ինչու՞ չարեցիր:
Գոդը աչքի տակով զայրացած նայեց Լալիին:
_Չգիտեմ... չէի կարող... էդպես ստացվեց...
_Լավ... ուրեմն լսիր, ես քեզ այս անգամ էլ կներեմ :Վերջ ի վերջո հաղթել ես, բայց մի պայմանով . դու, այո, հե՛նց դու, ոչ Լեսլին, ոչ Սենչը, ոչ Աքքադը, ոչ Լալին, այլ հենց դու այս մեկ շաբաթվա ընթացքում պետք է ոչնչացնես Նազիկին:
Գոդը հանկարծակիի եկած նայում է Բասիին: Լալին գոհ ու երջանիկ ժպտում է:
(Շարունակելի)
Նախորդ մասերը կարող եք կարդալ այս [url=http://www.hayreniq.am/am-n-4659.html]հղումով[/url]:
Նմանատիպ նյութեր
12878 դիտում
13:56 23-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 8. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
15256 դիտում
14:49 16-07-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. ֆանտաստիկ վիպակ. մաս 12. Ժասմին Հայրապետյան . Hayreniq.am
8223 դիտում
14:31 02-06-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 2. hayreniq.am
Այս բաժնից
718 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
805 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1096 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան