10877 դիտում
19:11 16-06-2018
ԱԱ-2018. Արգենտինան չկարողացավ հաղթել փոքրիկ Իսլանդիային, Մեսին՝ գլխավոր անհաջողակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի խմբային փուլում տեղի ունեցավ առաջին մեծ անակնկալը՝ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը չկարողացավ հաղթել այս մրցաշարին առաջին անգամ մասնակցող Իսլանդիային:
Թվում էր, թե Լիոնել Մեսին և իր անվանի թիմակիցները որևէ խնդիր չեն ունենա: Սակայն իսլանդացիները հերթական անգամ ապացուցեցին, որ վերջին տարիներին նրան փայլուն արդյունքները պատահական բնույթ չեն կրում, որ նրանք ի զորու են պայքարել ցանկացած մրցակցի դեմ:
Այդ խաղում էլ, թեպետ առաջին հաշիվը բացեցին արգենտինացիները՝ 19-րդ րոպեին աչքի ընկավ Ագուերոն, սակայն ընդամենը 4 րոպե անց Ֆինբոգասոնը հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Արգենտինան հսկայական առավելություն ուներ, գոլային պահեր ունեցավ, սակայն իսլանդացիները պաշտպանությունում անձնուրաց ու սառնասիրտ էին գործում, իսկ որոշ դրվագներում փայլուն գործեց դարպասապահ Հանես Հալդոուրսոնը: Հենց վերջինս էլ հանդիպման հերոսը դարձավ՝ ետ մղելով Մեսիի 11 մետրանոց հարվածը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
[b]ԱԱ-2018, D խումբ[/b]
Արգենտինա-Իսլանդիա՝ 1:1
Ագուերո, 19 – Ֆինբոգասոն, 23
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9704 դիտում
00:29 18-06-2018
ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2749 դիտում
22:29 17-05-2016
Խուան Ռիկելմե. Արգենտինան ոչինչ չի նվաճում, քանի որ Մեսին մենակ է խաղում
2052 դիտում
12:59 29-05-2019
Բարակ Օբամա. Նույնիսկ Մեսին քիչ է, որ Արգենտինան հաղթի
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում