7870 դիտում
20:06 18-06-2018
Ուշացած մատակարարման տույժերը կհաշվվեն մայիսից. Պաշտպանության նախարարության պարզաբանումը
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:
Այդ մասին հայտնեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ֆորս-մաժորային դրույթները, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` ս.թ. ապրիլ-մայիս ամիսների համար ստանձնած պարտավորությունների կատարման գծով ուշացումների հաշվարկում չընդգրկել 20.04.2018-10.05.2018թթ. ժամանակահատվածը:
Ըստ այդմ, ս.թ. ապրիլ ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. մայիսի 21-ից սկսած ուշացման օրերի համար, իսկ ս.թ. մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. հունիսի 11-ից սկսած ուշացման օրերի համար:
Նմանատիպ նյութեր
3626 դիտում
10:21 23-04-2016
ԱԺ-ն ցանկանում է չեղյալ համարել «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի տույժերը. «Հայկական ժամանակ»
38433 դիտում
14:33 31-03-2020
Varks.am-ում ժամկետանց պարտավորություն ունեցողների տոկոսները, տույժերը կզիջվեն, եթե մարեն մայր գումարը
10106 դիտում
12:43 24-12-2020
Պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը կառավարությունը կչեղարկի
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ