211652_close_icon
views-count28238 դիտում article-date 09:04 19-06-2018

Մանվել Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն ան­ձինք, ովքեր ժամանակին ունեցել են ջերմ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ճակատագրի կամ հանգամանքների բերումով բաժանվել են հաճախ ոչ իրենց կամքով փորձում են վերադառնալ իրենց իսկ կողմից մերժված ԵԿՄ: Մասնավորապես՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավար­ների հետ և որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր