27790 դիտում
15:32 19-06-2018
Ոստիկանությունը հայտնաբերել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնված են եղել Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 18-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։
Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
23:39 18-12-2019
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10551 դիտում
17:40 14-11-2020
Հանձնվող Քարվաճառ. իրերով բեռնված մեքենաներ, ռուս խաղաղապահներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Այս բաժնից
814 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)