11047 դիտում
21:20 19-06-2018
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Су-30СМ մարտական ինքնաթիռներ մատակարարել. «Կոմերսանտ»
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին մատակարարել Су-30СМ մարտական ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ երկրի ղեկավարությունը մինչև 2024 թվականը հետաձգել է Ռուսաստանից բազմաֆունկցիոնալ Су-30СМ կործանիչների գնումը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չի մտել:
Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանը մտադիր է գործարքը իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի մեջ և կործանիչն անվանել լավագույններից մեկն աշխարհում:
Թերթը նաև նշում է, որ Су-30СМ ձեռք բերելու Հայաստանի ցանկության մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում «Էրեբունի» ռազմական օդանավակայանում Су-30СМ կործանիչի մեջ նստած լուսանկար է հրապարակել:
Նմանատիպ նյութեր
3735 դիտում
12:02 10-07-2019
Ռուսաստանը մտադիր է վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. «Կոմերսանտ»
4264 դիտում
15:08 12-01-2017
Ռուսաստանը հավելյալ մարտական ինքնաթիռներ է ուղարկել Սիրիա. աղբյուր
3795 դիտում
17:38 21-03-2020
Ռուսաստանը կորոնավիրուստը ստուգող թեստեր է մատակարարել 13 երկրների, այդ թվում՝ Հայաստանին
Այս բաժնից
496 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
910 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում