3798 դիտում
17:38 21-03-2020
Ռուսաստանը կորոնավիրուստը ստուգող թեստեր է մատակարարել 13 երկրների, այդ թվում՝ Հայաստանին
Ռուսաստանը 13 պետությունների կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 100 հազար թեստ է մատակարարել, որոնք արտադրվել են ռուսական ձեռնարկություններից մեկում։ Այդ մասին տեղեկացնում է Tass-ը։
«Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ այդ թեստերը ստանալու են ԵԱՏՄ անդամ պետությունները, ԱՊՀ երկրները, Իրանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ռուսաստանում հավանական են համարում մատակարարումները նաև դեպի Եգիպտոս, Սերբիա, Վենեսուելա։
Ռուսական կողմը հայտնում է, որ իրենց տրամադրած թեստերի միջոցով են հայտնի դարձել կորոնավիրուսի վարակակիրների առաջին դեպքերը Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։
Նմանատիպ նյութեր
841 դիտում
12:44 27-07-2022
Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր
11047 դիտում
21:20 19-06-2018
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին Су-30СМ մարտական ինքնաթիռներ մատակարարել. «Կոմերսանտ»
3101 դիտում
12:41 30-01-2017
Պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող հարցաշարը կազմվել է դպրոցականների պահանջներին համապատասխան
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում