211652_close_icon
views-count8243 դիտում article-date 19:23 19-06-2018

Կոտայքի մարզպետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 19-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, սփյուռքահայ գործիչ Զարեհ Սինանյանը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը: Նա նշել է, որ հեղափոխությունից հետո տարբեր սփյուռքահայ գործարարներ ցանկություն են հայտնել այցելել Հայաստան՝ տարատեսակ ծրագրերով: Կոտայքի մարզպետի հետ զրույցի ժամանակ Զարեհ Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբերին նախատեսում է Կալիֆորնիա նահանգից մեծ պատվիրակության այց Հայաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում լինելու են սիլիկոնային հովտի առաջատար IT կազմակերպությունների ներկայացուցիչներ, ագրարային բիզնեսի ներկայացուցիչներ և խորհրդատուներ, նաև սփյուռքահայ գործարարներ: Համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերյան այցի ժամանակ Կալիֆորնիայի պատվիրակությանը ընդունել նաև Կոտայքի մարզում: Ռոմանոս Պետրոսյանը նաև Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

Նմանատիպ նյութեր