4589 դիտում
22:04 20-06-2018
Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ. Ա. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունները - դրանց զարգացման հնարավորությունները, կարեւորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հարաբերությունները Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է:
Համապարփակ եւ ընդլյանված գործընկերության համաձայանագրի շրջանակում փոխգործակցության արդյունավետ իրականացման առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը լիահույս է ստանալ եվրոպական կողմի վերջնական վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019թ. ընտրությունները:
Գերմանիայի խորհրդարանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն: «Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրառման շուրջ. կարեւորվել է եվրոպական փորձի ուսումնասիրությունը եւ ըստ համապատասխանության` փորձի կիրառումը:
Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
17:48 25-01-2016
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»