211652_close_icon
views-count8491 դիտում article-date 19:29 20-04-2018

Սննդամթերքի անվտագության ոլորտում բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն զուգահեռ. ՍԱՊԾ պատվիրակությունն Արցախում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի, մասնավորապես՝ սպանդանոցային կարողությունների զարգացման հնարավորությունները: ՀՀ ՍԱՊԾ պետը նախ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Կարևորելով երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. սննդամթերքի անվտանգության ապահովումն իրենց համար առաջնահերթութուն է և Արցախում ունեն բավարար ներուժ և կամք որակական նոր փուլ մտնելու համար: Պետնախարարն այս փուլում շատ կարևոր է համարել ՀՀ գործընկերների աջակցությունը փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերում արցախցի մասնագետների ներգրավման, ներդրված համակարգերի կիրառման մեջ մասնագիտանալու հարցերում: ՀՀ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին է կարևորել հայկական երկու պետությունների համագործակցությունը նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: Հատկապես, որ ՀՀ ՍԱՊԾ-ն նախորդ և այս տարի նախաձեռնել և սկսել է մի շարք առանցքային ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ սննդամթերքի անվտանգության ապահովման նոր մակարդակ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ՝ բարելավելու հայ սպառողների պաշտպանվածության մակարդակը: Ծառայության պետը տեղեկացրել է, որ առաջկիայում Ծառայության պատվիրակության կազմում սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասընթացին մասնակցելու համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կմեկնի նաև Արցախի ՍԱՊԾ տեսչության պետը: ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանի հետ հանդիպմանը մանրամասնվել են ընթացիկ բոլոր ծրագրերը՝ անցում սպանդանոցային պարտադիր մորթի, կենդանիների համարակալում և նույնականացում, տրանսպորտայն միջոցների սանանձնագրավորում, մոնիթորինգ, ռեյթինգավորում, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարղությունների զարգացում և այլն: Գործընկերների քննարկումներն առաջին հերթին վերաբերել են առավել ռիսկային՝ կենդանական ծագման մթերքի անվտանգությունն ապահովելու և այդ նպատակով բացառապես սպանդանոցային ծագման միս շրջանառելու որոշմանն ու դրան ուղղված քայլերին: Հայաստանում արդեն ընթացքում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը (նախ ապահովելով համապատասխան օրենսդրական դաշտը), ինչի արդյունքում հուլիսի 1-ից, երբ հանրապետությունում անբողջությամբ պարտադիր կդառնա սպանդանոցային մորթի պահանջը, ակնկալվում է ունենալ գործող ավելի քան 70 սպանդանոց: Սպանդանոցների մի մասն արդեն կառուցվում է կամ՝ վերագործարկվում: Ընդհանուր շուկայի պայմաններում և հնարավոր հիվանդությունների վարակումն ու տարածումը կանխելու նպատակով՝ առավել արդյունավետ է, որ միջոցառումները լինեն համատեղ՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն: Արցախում կա արդեն գործող սպանդանոց՝ Ստեփանակերտում, քննարկվում են նոր հնարավորությունները. արդեն նախագծվել է չորսի կառուցումը Մարտակերտում, Բերձորում, Հադրութում և Մարտունիում: Այս համատեքստում կարևորվել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման հարցում փորձի փոխանակումը, այդ թվում և՝ սպանդանոցային ծագման մթերքի անվտանգությունը հավաստող և էլեկտրոնային եղանակով տրվող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի շրջանառությունը: ՍԱՊԾ մասնագետներն այդ թեմայով առանձին քննարկում են անցկացրել գործընկերների հետ. ներկայացվել են նաև ոլորտում թվայնացված մի շարք համակարգեր, որոնք առավել պարզ, թափանցիկ ու վերահսկելի են դարձնում բոլոր ծառայություններն ու գործընթացները: ՀՀ ՍԱՊԾ մասնագետները նաև այլ թեմատիկ քննարկումներ են ունեցել գործընկերների հետ. վերահսկողության մեխանիզմների՝ ԵԱՏՄ օրենսդրություն, համապատասխանության գնահատման ընթացակարգերի, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի, տնտեսվարողների ռեյթինգավորման վերաբերյալ: Աշխատանքային քննարկման օրակարգում էին նաև տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու փուլերն ու առաջնահերթությունները: Սպանդանոցային նոր հնարավորությունների ձևավորման քննարկումներին զուգահեռ՝ ՀՀ և ԱՀ ՍԱՊԾ մասնագետներն այցելել են գործող սպանդանոց, ինչպես նաև գործնական դասընթաց են անցկացրել սննդամթերքի անվտագության փորձաքննություններ իրականացնող լաբորատորիայում: ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ առաջին անգամ է այս ձևաչափով այց իրականացվում և աջակցություն տրամադրվում, ինչը կարևոր մեկնարկ է համատեղ ծրագրերի և որակական փոփոխությունների համար: Երկու հայկական հանրապետությունների ՍԱՊԾ ղեկավարներն այցն ամփոփել են մամուլի ասուլիսով՝ լրագրողների համար մանրամասնելով օրակարգային հարցերն ու ակնկալվող արդյունքները: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր