7986 դիտում
20:20 20-06-2018
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է շնորհել Հրանտ Դավթյանին
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը շնորհել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հրանտ Դավթյանին:
ԿԸՀ-ն Հ. Դավթյանին պատգամավորական մանդատ տալու որոշում ընդունեց հունիսի 20-ին կայացած հերթական նիստի ընթացքում:
Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝ 12-րդ ընտրական տարածքից: Նրա թափուր մանդատը պետք է բաժին հասներ նույն ընտրական տարածքում Սիմոնյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուին, սակայն նույն ընտրական տարածքում դաշինքի տարածքային ցուցակում ընդրկգված մյուս բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ այդ պարագայում թափուր մանդատը տրվում է դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում ուժը կորցրած ճանաչեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումները:
Ինքնաբացարկի մասին դիմումներ էին ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Թամարա, Վոլոդյայի Սարգսյանը, Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը, Նաիրի Էդիկի Բախշյանը, Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը, Սլավիկ Սուրենի Ամիրյանը, Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը, Աղասի Մամիկոնի Հակոբջանյանը, Դավիթ Խաչիկի Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
15:32 30-01-2019
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքից Վարդան Աթաբեկյանին
2239 դիտում
17:31 13-09-2019
ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին
Այս բաժնից
1060 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
904 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ