211652_close_icon
views-count6252 դիտում article-date 09:48 21-06-2018

Անապահով ընտանիքնե­րին կտրամադրվի էլեկտրաէ­ներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումնե­րի արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքնե­րին տրամադրել էլեկտրաէ­ներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում։ Փոխհատուցումը կտրվի 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից։ Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ։ Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերու­թյունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրա­էներգիայի ծախսի 25-30 տոկոսը։ Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղ­ղություններից է։ Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է։ Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչև 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանոր­դի ՀՀ կառավարության և «Տաշիրի» կողմից պարի­տետային սկզբունքով փոխհատուցում է տրամադր­վել ավելացված սակագնի չափով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր