211652_close_icon
views-count3960 դիտում article-date 15:27 03-05-2018

Սահմանամերձ համայնքների ուսանողներին մասնակի փոխհատուցում կտրամադրվի նպաստի ձևով

Կառավարությունն այսօր սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով համապատասխան որոշում է ընդունել: Ըստ հիմնավորման՝ անցյալ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող: Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ: Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն: Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր