211652_close_icon
views-count4938 դիտում article-date 19:13 22-06-2018

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխգնդապետ Կոմիտովը գեներալ-մայոր Դավթյանին է փոխանցել Բուլղարիայի զինված ուժերի հրամանատարության շնորհավորանքները և լավագույն մաղթանքները զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր