211652_close_icon
views-count1478 դիտում article-date 15:35 24-07-2021

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին

Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր