34415 դիտում
08:56 23-06-2018
ԱԱԾ-ФСБ՝ նոր մասկի շոուներ ՀԿԵ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում:
ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է ռուսական ФСБ-ի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել Հարավկովկասյան երկաթուղում տարիներ ի վեր ՀՀ իշխանությունների քթի տակ, երբեմն նրանց հետ համագործակցելով՝ իրականացված թալանը: Այս անգամ, սակայն, տեղեկացանք, որ ՀԿԵ ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին բավականին ծավալուն մի նամակ է հանձնվել ռուսական իրավապահ մարմիններին, Ռուսական երկաթուղիների ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Նմանատիպ նամակներ ԱԱԾ-ն նախկինում էլ է ստացել, սակայն քանի որ տարիներ ի վեր ՀԿԵ ռուս ղեկավարների հետ երկաթուղին թալանել են նաև հայ ԿԳԲ-շնիկները, այդ նամակները մոռացության են տվել:
Այժմ որքան էլ ՀԿԵ գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը պատերի տակ հայտարարի, թե «Վանեցյանը ընկերս է, մենք պրոբլեմ չունենք», շուտով ականատես ենք լինելու նոր մասկի-շոուների՝ հայ-ռուս ուժայինների կատարմամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6626 դիտում
22:01 24-10-2019
ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան Սուրեն Պապիկյանի և ՀԿԵ ղեկավարների հանդիպման արդյունքում.
1557 դիտում
23:15 12-02-2014
Տարբեր Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրված շոուներ . ֆոտոշարք
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»