60543 դիտում
19:58 23-06-2018
Արտառոց դեպք Երևանում. «Օպերայի» շենքում հրդեհի կասկածանքով մի քանի հրշեջ-մեքենա է ժամանել. պարզվել է, որ շենքի նկուղում խորոված են անում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, հրդեհ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ առաջացած ծխի պատճառը այն է, որ «օպերայի» նկուղում ինչ-որ մարդիկ խորոված են անում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1546 դիտում
17:35 03-02-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (02.02.2025 թ․)