33775 դիտում
14:05 27-08-2021
Հաղթանակ թաղամասում գործող «Դերժավա» ՓԲԸ-ի շենքում առաջացած հրդեհի կանչով ժամանել էին մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի) թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Դերժավա» ՓԲԸ-ի շենքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7, այնուհետև՝ թիվ 1 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։
Հրշեջները «Դերժավա» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ նախ կանխել են 3-րդ հարկում առաջացած հրդեհը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Պարզվել է, որ այրվել է 3-րդ հարկի սենյակում 10 համակարգիչի համար նախատեսված սերվերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+