5187 դիտում
20:28 25-06-2018
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ
Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց Դավիդ Զալկալիանիին իր կարևոր առաքելությունում և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և շնորհավորանքի համար՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցելությանը՝ կողմերն ընդգծեցին, որ այդ այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ։
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
18:05 07-01-2019
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
2281 դիտում
12:12 28-08-2019
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ
6492 դիտում
22:41 17-05-2018
Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
Այս բաժնից
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք