2148 դիտում
18:05 07-01-2019
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
Հունվարի 7-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ մաղթեց Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորեցին Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծեցին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
5238 դիտում
20:28 25-06-2018
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ
1782 դիտում
15:55 09-07-2019
Սլովակիայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև ՌԴ արտգործնախարարի հետ
2776 դիտում
13:22 16-02-2020
Մյունխենում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում