211652_close_icon
views-count2280 դիտում article-date 19:10 25-06-2018

Հարկադիր կատարման ծառայությունը հունիսի 18-22-ը ստացել է 2407 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 18-ից 22-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2407 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 509 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 24 բողոքի: 2018 թվականի հունիսի 18-ից 22-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1343 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր