7497 դիտում
20:15 25-06-2018
ՊԵԿ-ում քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցերը
Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկումը մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժշետությունն, ընդգծելով, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից,ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները, ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:
Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու տեղում պատասխաններ ստացել: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել՝ հանդիպման նման ձևաչափը դարձնել պարբերական:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց