2444 դիտում
17:39 26-06-2018
Նախարար Գրիգորյանը հանձնարարել է ՀԱԷԿ-ի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացնել պատշաճ և սահմանված ժամանակահատվածում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Այնուհետև Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
15:52 13-02-2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է պատշաճ իրականացնել սառցալեզվակների հեռացման աշխատանքները
Այս բաժնից
688 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1066 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
787 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան