2217 դիտում
20:48 26-06-2018
Ստորագրվել է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը
Հունիսի 26-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական և կրթական խնդիրների լուծմանը: Արտգործնախարարը նշեց, որ ձեռնարկված ջանքերի արդյունավետության հետ մեկտեղ, դեռևս առկա են ուշադրության արժանի հարցեր, և Հայաստանը շարունակելու է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օրենսդրության բարեփոխումների միջոցով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը շեշտեց վերջին տարիներին Հայաստանում երեխաների պաշտպանության բնագավառում արձանագրված առաջընթացը:
ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձավ նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործման խնդրին, այս համատեքստում շեշտելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք կներկայացնեն Կայուն զարգացման նպատակների մասին իրենց կամավոր ազգային վերանայումները:
Զրուցակիցները քննարկեցին երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, համատեղ ծրագրերի իրականացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր: Այս առումով հատուկ ընդգծվեց սահմանամերձ շրջաներում ապրող երեխաների խնդիրներին արձագանքելու կարևորությունը։
Հայաստանի արտգործնախարարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը անդրադարձ կատարեցին նաև ստեղծագործ կրթության օրակարգին, ընդգծեցին այս բնագավառում Հայաստանում կիրառվող փորձը և արձանագրված հաջողությունները՝ ի դեմս ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՍՄԱՐԹ կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի դրական փորձի և այդ հիմքի վրա նոր նախագծեր մշակելու հնարավորությանը։
Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Տանյա Ռադոչայը ստորագրեցին Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
17:10 31-01-2019
Անապատացման դեմ պայքարի 2019-2020թթ. գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է
831 դիտում
13:30 30-04-2015
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր
1903 դիտում
22:42 24-03-2016
Հավանության արժանացավ Տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ծրագիրը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
466 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին