Դատաբժշկության և պաթոլոգիայի ոլորտներում փորձի փոխանակման համար Էստոնիայից մասնագետներ կժամանեն Հայաստան
Եվրոպական Միության «Թայեքս» գործիքի շրջանակներում հունիսի 26-27-ը դատական բժշկության և պաթոլոգիայի ոլորտներում փորձի փոխանակման համար Էստոնիայից մասնագետներ կժամանեն Հայաստան:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ:
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել դատական բժշկության և պաթոլոգիայի ոլորտներում Եվրոպական Միության լավագույն փորձի ներդրումը: