2581 դիտում
20:34 27-06-2018
Տարվա ամենամանկական Yerevan Kids Run 2018 վազքի գրանցումը բացված է
Շտապեք մասնակցել ձեր ընկերների, դասարանցիների, հարևանների հետ և համատեղել ուրախ ժամանցը Բարի գործի հետ:
Ամենազով վայրում, ամենալուսավոր փոքրիկների ընկերակցությամբ` ամենաnարի ու արևոտ միջոցառումը` [url=https://web.facebook.com/hay.mayrer/]Armenian Mothers NGO[/url] - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿի և Yerevan Municipality-ի հետ:
Համախմբվում ենք ու շտապում վազելու՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։
Երևանի քաղաքապետարանը և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն հ[b]ուլիսի 1-ին ժամը 10:00 [/b]բոլոր փոքրիկներին հրավիրում են Հաղթանակի զբոսայգի՝ մասնակցելու «Երեխաները՝ հանուն երեխաների» մանկական բարեգործական մրցավազքին։
Վազքին կարող են մասնակցել 3-14 տարեկան բոլոր երեխաները՝ հաղթահարելով 1 կիլոմետրը։
Վազքուղի՝
* 3-7 տարեկան երեխաների համար (1կմ)
* 8-14 տարեկան երեխաների համար (1կմ)
Հաղթողներն անակնկալ-նվերներ կստանան Mega Toys խանութի կողմից։
Մասնակցության անդամավճարը[b] 3 000 ՀՀ դրամ [/b]է։ Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում։
Փոքրիկ վազորդների համար հետաքրքիր համերգային ծրագիր են նախատեսել փոքրիկ երգիչ-երգչուհիները։
Վազքին մասնակցելու են նաև «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ շահառու-երեխաները։
Մեկնարկային փաթեթը կտրամադրվի հ[b]ունիսի 30-ին[/b] (վայրի և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ)։ Իսկ նախնական գրանցման համար զանգահարեք [b]093-71-01-06[/b] հեռախոսահամարին։
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
16:59 30-04-2016
Մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը
1820 դիտում
10:40 02-05-2014
«Run in Yerevan-2014» մրցավազք՝ Երևանում. ՀԺ
Այս բաժնից
1510 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
841 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր