2680 դիտում
21:35 28-06-2018
Հանդիպում ՊԵԿ-ում. քննարկվել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված հարցեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոմիտեի, ինչպես նաև հարևան երկրների մաքսային ծառայությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման հարցեր:
Անդրադարձ է եղել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և չարաշահման դեմ պայքարի, վերահսկողության, օրենսդրական և վարչական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի ներկայացուցիչները բարձր են գնահատել ոլորտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
805 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
1000 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել