211652_close_icon
views-count6321 դիտում article-date 20:45 30-06-2018

Հոլանդիայի հավաքականի խաղացողը կնոջը ծեծելու համար կալանավորվել է

«Սպարտակի» կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը խոստովանել է, որ Իբիցայում հանգստի ժամանակ ծեծել է կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Նշվում է, որ նաև տուժել են կողմնակի անձինք, որոնք փորձել են հանդարտեցնել ֆուտբոլիստին: 26-ամյա խաղացողը իսպանական ոստիկանության կողմից կալանավորվել է: Գիշերը նա մեկուսարանում է անցկացրել: Հունիսի 29-ին՝ կանգնելով դատարանի առջև, Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը Պրոմեսը ընդունել է իր մեղքն ու ազատ արձակվել: Այս գործով հետաքննությունը շարունակվում է: Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, որը Պրոմեսի հետ միասին էր հանգստանում, թիմակցին մեկուսարանում տեսակցել է:

Նմանատիպ նյութեր