7360 դիտում
12:01 01-07-2018
Իտալիան փակում է իր նավահանգիստները անօրինական միգրանտների տեղափոխող նավերի համար
Իտալիայի ներքին գործերի նախարար Մատտեո Սալվինին հայտարարել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների նավերի առաջ, որոնք անօրինական միգրանտների են տեղափոխում, փակելու է իր նավահանգիստները, փոխանցում է Interfax գործակալությունը։
Մասնավորապես, նախարարը ոչ կոմերցիոն ու իրավապաշտպան կազմակերպություններին մեղադրել է նրանում, որ իրենց գործունեությունը վերջիններս իրականացնում են՝ հօգուտ մաքսանենգների, քանի որ հենց նրանք են իրենց պատկանող նավերով Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների տեղափոխում։
Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Սալվինին ասել է, որ նման գործունեությունը այսուհետ համարվելու է անօրինական։
Բացի այդ, նա ողջունել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի՝ Իտալիայի ուսերին ընկած այդ ծանր բեռը (անօրինական միգրացիան) կթոթափվի։
Նմանատիպ նյութեր
4791 դիտում
17:06 01-01-2022
Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսական նավերի համար
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը