4324 դիտում
23:18 02-07-2018
Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ են կատարվում, օրենքն աշնանը կներկայացվի ԱԺ. հիմնականում տուգանվելու են հաստատությունները. Ա. Բազարչյան. Tert.am
Հանրային վայրերում ծխելն արգելելու օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մասնագիտական քննարկումներ են սկսվել, և այն աշնանային նստաշրջանին ներկայացվելու է Ազգային ժողով: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/02/Smoking-rule/2731346]Tert.am[/url]-ին հայտնեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունների նախագծում տուգանքների ուղղությունը փոխվել է. նոր օրենքում ավելի շատ և բարձր տուգանվելու են հաստատությունները, քան անհատները:
«Տուգանքների իջեցում, չեմ կարող ասել, նախատեսվում է, թե ոչ, բայց տուգանքների վերաբերյալ նոր քաղաքականություն է իրականացվելու, և հիմնական շեշտը դրվելու է ոչ թե ֆիզիկական անձանց, այլ իրավաբանական անձանց վրա: Տուգանքների չափը պետք է լինի մոտավորապես այնքան, որ ինքն ազդեցիկ, կանխարգելիչ լինի, որ մարդիկ չծխեն, և որ հիմնարկները հետևեն այս օրենքների կիրառմանը»,-ասաց նա:
Մասնագիտական քննարկումներից հետո օրենքի նախագծում փոփոխություններ են լինելու՝ սկսած անվանումից, վերջացրած տարբեր կետերով: Քննարկվում են նաև պատժամիջոցների, պատժամիջոցների սկզբունքների վերաբերյալ հարցերը:
«Մենք մոտ 1 ամիս ժամանակ ունենք, որ վերլուծենք բոլոր առաջարկությունները, որ նախկինում եղել են՝ ինչպես հասարակության կողմից, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հաշվի առնենք բոլոր առաջարկությունները, որ եղել են միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից: Եվս մեկ անգամ համեմատենք օրենքի նախագիծը միջազգային նորմերի հետ և ներկայացնենք օրենքի նախագիծ, որը շատ համերաշխ և հասարակության համար ընկալելի տարբերակով կքննարկվի»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղեկացմամբ՝ քննարկումներ են իրականացվում նաև ծխախոտային ապրանքների տեսակների, վաճառքի սահմանափակումների, բաց և փակ հասարակական տարածքների իրավական խնդիրներ հետ կապված:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/02/Smoking-rule/2731346]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1764 դիտում
16:45 11-06-2019
Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն
4892 դիտում
15:50 06-03-2020
ՀՀ նախագահը ստորագրել է հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում ծխելն արգելելու օրենքը
4909 դիտում
08:41 31-01-2018
Նախարարները դեմ են արտահայտվել ծխելն արգելելու նախագծին. մանրամասներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»