211652_close_icon
views-count1764 դիտում article-date 16:45 11-06-2019

Նախարարությունը հանրային վայրերում ծխելն արգելելու նախագծի լրամշակված տարբերակն ուղարկել է կառավարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային փակ վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերջին լրամշակումն արդեն ուղարկել է կառավարություն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հույս հայտնեց, որ այն ԱԺ-ում կքննարկվի ամառվա ընթացքում: Հարցին, թե դրանում նախատեսվող տուգանքների մասով ինչ զիջումներ են արվել` նախարարը պատասխանեց` քաղաքացիների առողջությանը չվնասող զիջումներ: Հարցին, թե նախագիծն արդյոք ունի քաղաքական աջակցություն` Թորոսյանը պատասխանեց, որ նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը: «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում են խոշոր չափի տուգանքներ:

Նմանատիպ նյութեր