5581 դիտում
09:17 03-07-2018
Մշակույթի փոխնախարարը հայտարարագրել է բնակարան ու ամառանոց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29–ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակված Նազենի Ղարիբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Ղարիբյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու այգետնակ՝ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 400 եվրո դրամական միջոցներ և 422 հազար դրամ եկամուտ, որը չորս տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Ղարիբյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա արվեստի պատմության դոկտոր է, արվեստագիտության դոցենտ, գրող, հրապարակախոս–վերլուծաբան: Մինչ կառավարությունում ընդգրկվելը՝ 2016–2018 թթ., դասախոսել է Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի համալսարաններում:
Նախարարությունում նա փոխարինել է Արթուր Պողոսյանին, ով ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
22599 դիտում
09:57 27-07-2017
Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և INFINITI QX 4 է հայտարարագրել. «Փաստ»
Այս բաժնից
955 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»