22599 դիտում
09:57 27-07-2017
Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և INFINITI QX 4 է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան և «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամակահատվածում էլ ունեցել է 12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 122 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:
Արթուր Խաչատրյանը 2016-2017թթ. աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19016 դիտում
09:50 20-07-2017
Վարչապետի 26–ամյա օգնականը INFINITI է հայտարարագրել և 10.500 դրամ եկամուտ. «Փաստ»
5578 դիտում
09:17 03-07-2018
Մշակույթի փոխնախարարը հայտարարագրել է բնակարան ու ամառանոց. «Փաստ»
Այս բաժնից
949 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»