104437 դիտում
13:58 03-07-2018
Քեզ բացակա չենք դնի. «Սասնա ծռեր» ջոկատի լեգենդար հրամանատարը գիտակցված անձնազոհությամբ փրկեց զինակիցներից շատերի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1992-ի այս օրը՝ հուլիսի 3-ը, ընդմիշտ կմնա դավթաշենցիների հիշողության մեջ՝ որպես վշտի, ու միևնույն ժամանակ հերոսության ու հպարտության խորհրդանիշ։
Այդ օրը Մարտակերտը պաշտպանելիս զոհվեցին «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանը և նրա ջոկատից 8 տղաները։
Ջոկատի հրամանատարը՝ Սամվելը, գնաց գիտակցված անձնազոհության՝ փրկելով զինակիցներից շատերի կյանքը։
Հուլիսի 3-ին, տեղեկանալով, որ «Նաիրի» ջոկատը շրջափակման մեջ է ընկել, Սամվելը որոշեց միանալ «Նաիրի» ջոկատի հրամանատարին և «Վիլիսով» գնաց ծուղակն ընկած ազատամարտիկներին օգնության։
Կրակն իր վրա վերցնելով՝ նա ապահովեց «Նաիրի» ջոկատի ազատամարտիկների նահանջն ապահով դիրքեր: Տղաները փրկվեցին, իսկ Սամվելը, ցավոք, զոհվեց...
Սամվել Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+