5961 դիտում
23:43 03-07-2018
Կյանքից հեռացել է հասարակական գործիչ, տնտեսագետ Սարգիս Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից 64 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է հայտնի հասարակական գործիչ, տնտեսագետ, ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:
Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են Գրիգորյանի ընտանիքից։
Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց:
Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում: 1974-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1974-2003-ին զբաղեցրել է մի շարք պատասխանատու և ղեկավար պաշտոններ Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում:
2003 - 2018 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Գրիգորյանը հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական էր։
Սարգիս Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն (1974-76թթ), ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ: Անմիջական մասնակցություն է ունեցել անկախության տարիներին պետական կառավարման համակարգի կայացմանը: Մեծ է նրա դերակատարությունն ու աջակցությունը միջազգային ասպարեզում հայ արվեստի ներկայացման ու տարածման գործում:
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
15:42 15-01-2015
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը
5664 դիտում
20:00 09-04-2016
Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը
5634 դիտում
15:16 02-05-2016
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը
Այս բաժնից
742 դիտում
15:37 22-10-2024
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը. տեսանյութ
472 դիտում
15:05 22-10-2024
Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան