73478 դիտում
23:56 03-07-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չարենցավանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող՝ Հրազդանի բանտի կալանավորը
Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա փախել է դատարանի՝ կալանավորների համար նախատեսված խցից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվելու։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1828 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)