211652_close_icon
views-count30986 դիտում article-date 11:09 04-07-2018

Ոստիկանները հայտնաբերել են Չարենցավանի դատարանից փախուստի դիմած կալանավորին, ով մեղադրվում է ծանր հանցագործության մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, վաղ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանի), ոստիկանության Նաիրիի բաժնի ( բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի) ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել են հուլիսի 2-ին Չարենցավանի դատարանից փախուստի դիմած կալանավոր, 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/03/1099984/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 2-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի էր դիմել կալանավոր՝ 20-ամյա Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցված եղել ՀՀ քր .օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր