66170 դիտում
23:17 14-06-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35–ամյա ամբաստանյալը Աբովյանի դատարանից դիմել է փախուստի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել նրա փախուստը:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)