10917 դիտում
09:40 06-07-2018
Լարսում կիլոմետրերով ձգվող հերթում միայն հայկական համարանիշով մեքենաներ են, բեռնված գյուղմթերքով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ձմռանը՝ բքից, ամառը՝ հերթերից, տարվա բոլոր ամիսներին Լարսը կա´մ փակ է, կա´մ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդները դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեցնելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցելուց:
«Մեր վերջն ինչ պետք է լինի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ո´չ թողնում են անցնենք, ո´չ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյանը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պահանջում, իրենց պատասխանում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ուզում, որ «կոմֆորտ», հարմարավետ լինի, եղել է, թող չբողոքեն:
«Ճանապարհը սարքված է, որ մարդիկ՝ հայերը, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները գնան-գան: Ճանապարհը սարքված չէ, որ խտրական մոտեցում ցուցաբերվի: Բայց երեք օր ա՝ ես կանգնած եմ, մարդիկ գալիս-գնում են, իսկ ես դեռ էդպես էլ անցակետում եմ»,- դժգոհեց մեկ այլ վարորդ:
Անցակետում կիլոմետրերով ձգվող հերթում բացառապես հայկական համարանիշով մեքենաներ են, ընդ որում, բեռնված հիմնականում գյուղմթերքով: Վարորդներն անցակետի կայանատեղիում կանգնելու համար ամեն օր պարտադիր վճարում են կատարում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4863 դիտում
13:43 13-01-2022
«Հեր-Հեր» ՀԷԿ-ի և «Արմենիկում» ընկերության կառավարումը ՊՆ-ից փոխանցվեց ՏԿԵ նախարարությանը
2707 դիտում
11:02 19-10-2019
Ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում. «Ժողովուրդ»
17381 դիտում
12:03 24-01-2019
Վորոնեժում վթարի է ենթարկվել հայկական համարանիշով միկրոավտոբուս. վարորդը զոհվել է
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ