2707 դիտում
11:02 19-10-2019
Ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի տվյալներ և այլն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ահազանգել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հայտարարել էր, որ ինտերնետային կառավարման խորհուրդը և անգամ Ազգային ժողովի որևէ պատգամավոր չի տեղեկացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս որոշման մասին:
Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկանում վերահսկել ինտերնետ տիրույթում: Այս հարցերը ArmLur.am-ը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Պարզվեց, որ Հակոբյանն էլ տեղյակ չէ նախաձեռնությանը, բայց խնդրի շուրջ կարծիք ուներ:
«Այսօր ֆեյսբուքն ամբողջապես անվերահսկելի է, այսինքն՝ մարդիկ գրանցվում են և ինչ հայտարարություններ ուզեն, կարող են անել ֆեյք էջերով, ինչը խնդիր է: Իմ կարծիքով՝ արժե այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքահայության շրջանում, ինչպես ասում են, լավ տեղ չի տանում: Խոսում են ատելության քարոզի մասին, իշխանություններին են մեղադրում: Ես կարծում եմ, որ ատելության ու բռնության խոսքը պետք է ուղղակի բացառել ֆեյսբուքից և, առհասարակ, ամեն տեղից: Ես կոչ եմ անում զերծ մնալ բռնության քարոզից, ատելության խոսք կիրառելուց: Ես անձամբ, երբ որևէ բան հրապարակում եմ, մեկնաբանություններով առկա վիրավորանքները, եթե անգամ վերաբերում են նախորդ իշխանություններից որևէ մեկին, ջնջում եմ»,- նշեց ԱԺ պատգամավորը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10914 դիտում
09:40 06-07-2018
Լարսում կիլոմետրերով ձգվող հերթում միայն հայկական համարանիշով մեքենաներ են, բեռնված գյուղմթերքով. «Ժամանակ»
13511 դիտում
10:32 12-09-2018
Բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա․ Փաշինյան․ «Առավոտ»
4488 դիտում
09:49 07-07-2020
Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել․ «Իրատես»
Այս բաժնից
787 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1042 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2338 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ