3199 դիտում
20:26 06-07-2018
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 6-ին ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
Ողջունելով հյուրին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սերգեյ Լեբեդևը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում և գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։
Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
17:19 16-05-2018
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի խորդրդարանական պատվիակությանը
1727 դիտում
22:42 11-06-2014
Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
1450 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
982 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը