Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի ջանքերն ու նախաձեռնողականությունը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդման գործում, մասնավորապես շեշտելով նրա դերը 2014թ.-ին Արցախի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման գործում:
Ժակ Ռեմիյեն վստահեցրել է, որ այսուհետ ևս աշխատելու է երկու երկրների միջև բարեկամության ու փոխգործակցության մակարդակի բարձրացման և Արցախում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախկին քաղաքապետը ուրախությամբ է արձանագրել, որ տարեցտարի քույր քաղաքների թիվն ընդլայնվում է, իսկ համագործակցության ուղղությունները՝ համալրվում նոր ծրագրեըով:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախում ֆրանկաֆոնիայի ծրագրերի, միջխորհրդարանական կապերի և քույր քաղաքների հետ համագործակցության թեմաներին:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: