10442 դիտում
16:44 08-07-2018
Թաիլանդում արգելափակված քարանձավից դուրս են բերել 12 երեխաներից երկուսին
Թաիլանդի Թհամ Լուանգ շրջանի քարանձավից, որը լցվել է հորդառատ անձրևներով և արգելափակման մեջ պահել 12 երեխաների՝ իրենց մարզիչի հետ, փրկարարները դուրս են բերել 2 երեխաների։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Khao Sot-ին։
«Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երեխաներից երկուսին արդեն դուրս են բերել և այս պահին նրանք գրեթե հասել են քարանձավի մուտքի մոտ»,-նշում է թերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբը իր մարզիչի հետ արգելափակվել է քարանձավում։ Վերջիններս փորձել էին պաշտպանվել հորդառատ անձրևներից, սակայն ջուրը լցվել էր քարանձավ, որտեղից նրանք չէին կարողացել դուրս գալ, քանի որ փակվել էին քարանձավի բոլոր ելքերը։
Փրկարարական աշխատնքներին ներգրավված են հարյուրավոր զինվորականներ, փրկարարներ և կամավորներ։
Նմանատիպ նյութեր
6179 դիտում
16:07 10-07-2018
Թաիլանդում փրկարարները դուրս են բերել ջրհեղեղի պատճառով քարանձավում արգելափակված բոլոր մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
42947 դիտում
15:33 17-10-2017
Սարսափելի դեպք ԱՄՆ-ում. 24-ամյա մայրը իր մանկահասակ երեխաներից երկուսին ողջ-ողջ խորովել է ջեռոցում. ՏԵՍԱՆԱՅՈՒԹ
2094 դիտում
10:49 12-05-2018
Մեր հերոսը մարդ-փրկիչն է, որը դուրս է գալիս քարանձավից, հանում է թուրը և ժողովրդին ազատում. «Առավոտ»
Այս բաժնից
814 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
838 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1156 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի