6096 դիտում
20:34 08-07-2018
Թրամպը կանխատեսել է New York Times և Washington Post պարբերականների կործանումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը մեկնաբանել է Թվիթերում ավելի քան 70 մլն կեղծ հաշիվների արգելափակումը, որը միտված է կրճատել ստահոդ տեղեկությունների տարածումը սոցցանցում:
Ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ պետք է սահմանափակել նաև ելքը այնպիսի պարբերականների հաշիվներին, ինչպիսիք են New York Times-ն ու Washington Post-ը: Սպիտակ Տան ղեկավարը այս պարբերականներին հերթական անգամ մեղադրել է կեղծ լուրերի տարածման մեջ:
«Թվիթերը կեղծ հաշիվները մաքրում է ռեկորդային տեմպերով: Արդյո՞ք դա իր մեջ կներառի նաև կեղծ լուրեր տարածող The New York Times թերթի, ինչպես նաև Amazon ընկերության քարոզչամեքենա հանդես եկող The Washington Post թերթի հաշիվները», գրել է Թրամպն իր թվիթերում:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կանխատեսել է երկրի երկու առաջատար թերթերի սնանկությունը: Նրա խոսքերով, այս պարբերականները կդադարեն գոյություն ունենալ «յոթ տարի հետո»:
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
20:25 01-11-2016
Հիլարի Քլինթոնը հրավառություն է պատվիրել նոյեմբերի 8-ին, ընտրություններից հետո. New York Post
5706 դիտում
11:14 01-07-2017
New York Post պարբերականը Թրամփի մասին 3 բառից բաղկացած «հոդված» է գրել
1123 դիտում
14:12 14-09-2014
Լենա Դանեմին՝ The New York Times Magazine ամսագրի շապիկին
Այս բաժնից
682 դիտում
20:59 28-10-2024
Վրաստանում բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում
718 դիտում
20:00 28-10-2024
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին