8293 դիտում
10:03 13-07-2018
Կրակը գնալով թեժանում է․ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն «սրտում պահածը» գործի են դնելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «վարձով ապրող» քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, հայտնվել են խիստ անհարմար վիճակում. շատ հաճախ անընդունելի համարելով գործող կառավարության գործողությունները, ստիպված համաձայնում են դրանց հետ: Սակայն կրակը գնալով թեժանում է, վերջին կաթիլն էլ ԸՕ-ի շուրջ քննարկումներն էին: Հիմա նրանք հայտնվել են լուսանցքում, կառավարության ղեկավարությունը նրանց «բանի տեղ չի դնում»: Առայժմ դաշնակցականներն ու ԲՀԿ-ականները զուսպ քննադատություն են հնչեցնում, թե ինչպես է հնարավոր լինել աշխատանքային գործընկեր, սակայն արհամարհել դիմացինի կարծիքը:
Մինչդեռ այս ուժերի մտավախությունը լիովին այլ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս վճռորոշ պահին, երբ առջևում ընտրություններ են, նրանք վախենում են բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանի հասցեին թթու, կծու որևէ խոսք ասելուց, որովհետև կարող են հանրային պարսավանքի արժանանալ, ինչը հիմա ամենաքիչն է նրանց հարկավոր:
«Սրտում պահածը», սակայն, նրանք հաստատապես գործի են դնելու նախընտրական շրջանում՝ մեկիկ-մեկիկ «հաշվելով» նոր կառավարության բացթողումները, չնայած, մեր աղբյուրի պնդմամբ, քննադատության օրը գուցե ավելի շուտ վրա հասնի: Եթե ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ կառավարության հանձնաժողովը շարունակի նույն գործելաոճը, քննադատությունների ալիքը չի ուշանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1686 դիտում
10:35 24-02-2021
Հայաստանում անիշխանություն է տիրում․ իրավիճակը գնալով թեժանում է․ «Ժողովուրդ»
1360 դիտում
07:12 20-12-2023
Իրավիճակը գնալով թեժանում է. ընդդիմությունը ՔՊ-ի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. «Ժողովուրդ»
1936 դիտում
10:13 18-09-2020
Իշխանության բևեռների պայքարը թեժանում է․ «Իրատես»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը