7970 դիտում
22:33 14-07-2018
Զլատկո Դալիչ. Բոլոր դեպքերում Խորվաթիայում երկրաշարժ է լինելու
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է, թե ինչ ազդեցություն կունենա երկրի վրա հավաքականի մասնակցությունը ԱԱ-2018-ի եզրափակչին:
«Մեր երկրի ժողովրդի աջակցությունը ուրախություն է մեզ պարգևում, մեզ հաջողվել է ընդամենը մի փոքր տեսնել, թե ինչ է տեղի ունենում Խորվաթիայում: Խորվաթները մոռացել են երկրում առկա խնդիրների մասին:
Հաղթանակ կամ պարտություն լինի վաղը, միևնույն է, Խորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու: Դա մեզ լրացուցիչ ուժ է հաղորդում: Հուսով եմ, որ բոլոր 4 միլիոն բնակիչները փողոց դուրս կգան՝ տոնելու մեր հաղթանակը, եթե այն լինի:
Կարծում եմ, մենք կարող ենք գերազանցել Բրազիլիային և Արգենտինային տոնակատարությունների առումով», ասել է Դալիչը:
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
15:02 12-07-2019
Զլատկո Դալիչ. Եթե կարողանայի, ԱԱ-2018-ի եզրափակչից առաջ կփոխեի մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2867 դիտում
19:58 29-12-2020
Ուժեղ երկրաշարժ Խորվաթիայում․ Էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում