Նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին՝ Ադրբեջանից ՀՀ 34-ամյա քաղաքացու վերադարձի համար
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի վերադարձի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում»,-գրել է ՊՆ խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել՝ պնդելով, որ լուսանկարում գերեվարված հայ հետախույզ է, ում բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։
[img]http://st0.shamshyan.com/editor/0966440001531649714797769.jpg[/img]