4555 դիտում
17:26 17-07-2018
Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել. armtimes.com
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել: «[url=http://armtimes.com/hy/article/141767]Հայկական ժամանակ[/url]»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Այսօր՝ հուլիսի 17-ին, Ավանի ակադեմիայում կայացել է գործկոմի նիստը, եւ կարծիքներ կային, որ Հայրապետյանը դրա ժամանակ հայտարարելու էր պաշտոնից հեռանալու մասին:
Հայրապետյանի՝ հեռանալու լուրին սպասում են հայկական ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ: Այս տարվա մայիսից ֆեդերացիայից լուրջ դժգոհություններ ունի «Շիրակը», որը 2017-18 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղի հաշիվը կազմակերպելու փորձի համար լուրջ պատժի էր ենթարկվել ֆեդերացիայի կողմից:
Վերջերս իրենց դժգոհություններով հանդես եկան նաեւ «Փյունիկը» եւ Երեւանի «Արարատը»: «Փյունիկը» հայտարարել է, որ ՀՖՖ-ն իրենց թույլ չի տվել անվանափոխություն անել ու ակումբը կոչել «Երեւան», քանի որ Առաջին խմբի առաջնությունում հայտավորվել է «Երեւան» անունով ակումբ: «Փյունիկը» նաեւ նշել է, որ այդ թիմը կազմված է իր ակադեմիայի սաներով, որոնց իրենք 1 տարի ժամկետով հանձնել էին «Ավան ակադեմիային»: 2017-18 մրցաշրջանից հետո նրանց պետք է վերադարձնեին «Փյունիկ», սակայն ուղարկել են «Երեւան»:
Ակումբը հայտարարել էր նաեւ, որ Հայրապետյանը հրահանգել է թույլ չտալ, որ «Փյունիկն» օգտագործի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները: Թույլ չի տվել նաեւ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, ՀՖՖ-ն թանկացրել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարը
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armtimes.com/hy/article/141767]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6912 դիտում
18:21 06-07-2018
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել. tert.am
29035 դիտում
19:02 15-10-2018
Վարչապետը վաղը հրաժարական կտա, իսկ կառավարությունը թեժ քննարկումներ կսկսի ԱԺ-ում. Armtimes.com
3951 դիտում
13:39 26-09-2018
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել
Այս բաժնից
838 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
766 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
970 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել