4411 դիտում
09:58 18-07-2018
Չաք Շումերը քննադատում է Թրամփին․ ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կլինեն․ հարցերին կպատասխանի Մայք Պոմպեոն․ Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմասնակցի Կոնգրեսի լսումներին Ռուսաստանի շուրջ քննարկումների հարցով։ Այս մասին հայտնել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Բոբ Կորկերը։ Նա չի նշել լսումների անցկացման ժամկետները, միայն հայտնել է, որ դրանք տեղի կունենան հաջորդ շաբաթ, տեղեկացնում է [url=https://www.reuters.com/article/us-usa-russia-summit-hearing/mike-pompeo-to-testify-on-russia-next-week-senate-panel-chair-idUSKBN1K725I]Reuters[/url] գործակալությունը։
Նշենք, որ ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ անհապաղ լսումներ կազմակերպել՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Նա նշել է, որ Թրամփը «ծայրահեղ թուլություն» է դրսևորել՝ չդատապարտելով 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը: Նրա խոսքով՝ հանդիպումից հետո Թրամփի հրապարակային մեկնաբանությունները մեծացնում են փակ դռների հետևում կատարվածի մասին ավելին իմանալու անհրաժեշտությունը: Շումերը դա ազգային անվտանգության հարց է անվանել:
Նմանատիպ նյութեր
2308 դիտում
10:54 26-07-2019
Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չգործարկել Ս-400-ները
2273 դիտում
20:43 01-01-2020
Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կվերադառնա երկխոսությանը
2741 դիտում
15:30 05-03-2020
Մայք Պոմպեոն և Մելանյա Թրամփը մրցանակ են հանձնել հայ բլոգերի Լյուսի Քոչարյանին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը