211652_close_icon
views-count2744 դիտում article-date 15:30 05-03-2020

Մայք Պոմպեոն և Մելանյա Թրամփը մրցանակ են հանձնել հայ բլոգերի Լյուսի Քոչարյանին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 4-ին անձամբ են հանձնել Պետդեպարտամենտի Կանանց խիզախության 2020 թվականի մրցանակը: Հայաստանից առաջին անգամ մրցանակ է ստացել կին գործիչ՝ լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը: Նա պարգևատրվել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Պետքարտուղարությունում միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով Վաշինգտոնում է մեկօրյա աշխատանքային այցով: [img]https://st0.shamshyan.com/editor/0315962001583405271167293.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0885991001583405271844823.jpg[/img]

Նմանատիպ նյութեր